«ՀայՌուսգազարդը» 2010 թվականին 10,4 մլրդ դրամ է ներդրել Հայաստանի գազի համակարգում![]() 9 ապրիլի 2011 - 11:34 AMT PanARMENIAN.Net - 2010թ. ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ իրականացրել է 10,4 մլրդ դրամի ներդրումներ, որից 2,2 մլրդ դրամը ուղղվել է գազափոխադրման համակարգի վերականգնմանն ու վերանորոգմանը եւ 8,2 մլրդ դրամը՝ գազաբաշխման համակարգի վերականգնմանն ու վերակառուցմանը: Նշված ժամանակահատվածում գազափոխադրման համակարգում կապիտալ վերանորոգվել է 10,7 կմ գազատար, կառուցվել է գազի ճնշման նվազեցման 4 հանգույց, 2 գազաբաշխիչ կայան, 2 չափիչ հանգույց, ինչպես նաև 22 գազաբաշխիչ կայաններում փոխարինվել են սարքավորումներ և այլ աշխատանքներ: Աբովյանի ԳՍՊԿ–ում ներդրվել է 0,6 մլրդ դրամ եւ իրականացված աշխատանքների արդյունքում կայանի պոտենցիալ պահետավորման ծավալը հասցվել է 140 մլն. խոր.մ-ի, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ: Գազաբաշխման համակարգում կառուցվել են 39,4 կմ ընդհանուր երկարությամբ գազաբաշխիչ ցանցի գազատարներ, որի արդյունքում բաժանորդների քանակը ավելացել է 16 538-ով, վերակառուցվել, փոխարինվել և վերատեղադրվել են 26,1 կմ գազատարներ, տեղադրվել են 255 960 հատ ազդանշանային սարքեր և ինքնաշխատ վթարային կափույրներ և այլն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |