Հայաստանի առևտրային բանկերը դրամով ժամկետային ավանդներն ընդունել են ավելի բարձր տոկոսադրույքներով

Հայաստանի առևտրային բանկերը դրամով ժամկետային ավանդներն ընդունել են ավելի բարձր տոկոսադրույքներով

PanARMENIAN.Net - 2011-ի փետրվարին Հայաստանի առևտրային բանկերում իրավաբանական անձանց ավանդները միջինն ընդունվել են դրամով 8,9 տոկոսով 1 տարուց պակաս ժամկետով, ինչը 0.9 տոկոսային կետով ավելի է ընթացիկ տարվա հունվարի համեմատ, իսկ դոլարով` 5.7 տոկոսով, ինչն ավելի է 0.1 տոկոսային կետով: Ընդ որում ֆիզիկական անձանց ավանդները դրամով ընդունվել են 9.5 տոկոսով (0.1 տոկոս աճ) և դոլարով 5.1 տոկոսով (0.3 տոկոս անկում):

Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկատուն, իրավաբանական անձանց ավանդներն ավելի քան մեկ տարի ժամկետով դրամով ընդունվել են 10.2 տոկոսով և դոլարով` 7.4 տոկոսով, ինչը ցածր է 2011-ի հունվարի ցուցանիշից համապատասխանաբար 0,2 և 1 տոկոսով: Ֆիզիկական անձանց ավանդները միջինը դրամով ընդունվել են 11.6 տոկոսով և դոլարով` 8.2 տոկոսով, ինչը ցածր է 2011-ի հունվարի ցուցանիշից 0.2 տոկոսային կետով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---