ԱՄՆ Պետդեպարտամենտ. Ազատության հրապարակը խորհրդանշական վայր է իշխանությունների դեմ ցույցերի համար 9 ապրիլի 2011 - 13:45 AMT PanARMENIAN.Net - 2010թ. Հայաստանի իշխանությունները սահմանափակել են խաղաղ հավաքներ անցկացնելու ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքը: Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցում: Ինչպես ասվում է զեկույցում, իշխանությունները մերժել են ընդդիմադիրներին Երևանի կենտրոնում հավաքներ ու ցույցեր կազմակերպելու հարցում: «Տարվա ընթացքում իշխանությունները ցրել են կամ խոչընդոտել են ընդդիմության հավաքները: 2010թ. մոտ 8 անգամ իշխանությունները ցրել են կամ թույլ չեն տվել ՀԱԿ-ին և ընդդիմությանն այլ խմբերին հավաքներ կազմակերպել Ազատության հրապարակում: Երևանի Ազատության հրապարակը խորհրդանշական վայր է իշխանությունների դեմ ցույցերի համար: Դա այն վայրն է, որտեղ 10 օր շարունակ բողոքի խաղաղ ցույցեր էին անցնում 2008թ. ընտրություններից հետո, երբ ուժային կառույցներն ուժ կիրառեցին ցուցարարների դեմ»,-ասվում է զեկույցում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |