2010թ. ԱՄՆ Պետդեպարտամենտը պատվերով սպանություններ Հայաստանում չի արձանագրել![]() 9 ապրիլի 2011 - 14:43 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտը գտնում է, որ 2010թ. առաջընթաց չի գրանցվել 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված 8 քաղաքացիական անձանց ու 2 ոստիկանների մահվան հանգամանքների հետաքննության առումով: Ինչպես ասվում է Պետդեպարտամենտի զեկույցում, 2010թ. Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ, տարվա ընթացքում առաջընթաց չի գրանցվել նաև այն մեղադրանքների հետաքննության մեջ, որոնց համաձայն ոստիկանության աշխատակիցները խոշտանգումներ են կիրառել մարտի 1-ի գործով հարցաքննվող մարդկանց հանդեպ: «Թեև օրենքով դա արգելված է, սակայն ուժային կառույցների ներկայացուցիչները կիրառում են այդ մեթոդները: Ըստ ականատեսների, ոստիկանները ծեծի են ենթարկել քաղաքացիներին ձերբակալության ու հարցաքննության ժամանակ, սակայն, դաժան վերաբերմունքի մասին չի հաղորդվել հաշվեհարդարի վախի պատճառով»,-ասվում է Պետդեպարտամենտի զեկույցում: Զեկույցում նաև ասվում է, որ 2010թ. Հայաստանում պատվերով սպանություններ և առևանգումներ քաղաքական մոտիվներով Հայաստանում չեն արձանագրվել: Պետդեպարտամենտը նաև ուշադրություն է դարձրել բանակում մահացու դեպքերի ավելացման, ինչպես նաև զինվորներին ծեծի ենթարկելու դեպքերի վրա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |