ՀՀԿ-ն «Ժառանգության» և Րաֆֆի Հովհաննիսյանի վրա ՀԱԿ-ի հարձակումներն «անարդար ու անազնիվ» է համարում 9 ապրիլի 2011 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), քննադատելով «Ժառանգությանը», փորձում է իր համար ավելի շահավետ պայմաններ ստեղծել առաջիկա ընտրություններին մասնակցելու համար, գտնում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) պատգամավոր Հակոբ Հակոբյանը: «Յուրաքանչյուր քաղաքական ուժ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին փորձում է իր համար ավելի շահավետ պայմաններ ստեղծել ընտրություններին մասնակցելու համար»,- ասել է նա: ՀՀԿ խմբակցությունից պատգամավոր Տաճատ Վարդապետյանն իր հերթին հայտնել է, որ «Ժառանգության» և Րաֆֆի Հովհաննիսյանի վրա ՀԱԿ-ի հարձակումներն «անարդար ու անազնիվ» է համարում: Վերջին ժամանակներս Հայաստանի գլխավոր ընդդիմադիր ուժերի` ՀԱԿ-ի և «Ժառանգության» միջև հարաբերությունները կտրուկ սրվել են: ՀԱԿ-ը «Ժառանգությանը» մեղադրում է նրանում, որ վերջինս ընդդիմադիր է ոչ թե իշխանություններին, այլ ՀԱԿ-ին: «Ժառանգությունը» ՀԱԿ-ին մեղադրում է նրանում, որ նա փորձում է մենաշնորհացնել ընդդիմադիր դաշտը և իրավահավասար համագործակցություն չի ցանկանում այլ ընդդիմադիր ուժերի հետ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |