Փոլադ Բյուբյուլ օղլի. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները շուտով կհանդիպեն 9 ապրիլի 2011 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Մոտ ժամանակներս հնարավոր է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այդ մասին Միջմշակութային երկխոսության համաշխարհային ֆորումի շրջանակներում հայտարարել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուբյուլ օղլին: Նրա խոսքով, Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի հանդիպման ընթացքում կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը: Դեսպանը նշել է նաև, որ այդ հանդիպումից հետո հնարավոր է երեք պետությունների նախագահների հանդիպումը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղ հասարակայնության նոր այցերի հարցին` Բյուբյուլ օղլին նշել է, որ առայժմ նման մտադրություններ չկան, սակայն այդ հարցի շուրջ միշտ աշխատանք է ընթանում, հաղորդում է 1news.az-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |