Վրաստանի հայերը երկրի նախագահին ու խորհրդարանին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը![]() 9 ապրիլի 2011 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի հայ համայնքը երկրորդ տարին անընդմեջ Վրաստանի նախագահին և խորհրդարանին է դիմում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դիտարկելու խնդրանքով: Ինչպես հաղորդում է «Վրաստանի հայերի համայնքները» կազմակերպության մամլո ծառայությունը, օրինագիծ նախաձեռնելու խնդրանքով նամակներ են ուղարկվել երկրի նախագահին, խորհրդարանի և խորհրդարանական խմբակցությունների նախագահներին, ինչպես Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներին: «Մենք` «Վրաստանի հայերի համայնքները» կազմակերպության ներքոստորագրյալներս, հանուն արդարադատության և ժողովրդավարական արժեքների ձեզ կոչ ենք անում միանալ քաղաքակիրթ միջազգային հանրության նախաձեռնություններին և Վրաստանի խորհրդարանում Հայոց ցեղասպանության քննարկում կազմակերպել»,- ասվում է կազմակերպության ուղերձում: Կազմակերպությունը նաև Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներին կոչ է արել նախքան ապրիլի 24-ը խորհրդարանի նստաշրջանում հանդես գալ հայտարարությամբ և խորհրդարանին կոչ անել հարգանքի տուրք մատուցել 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Ուղերձի նախաձեռնողը «Վրաստանի հայերի համայնքները» հասարակական կազմակերպությունն է: ՎՀՀ նախաձեռնությանը միացել են նաև «Վրաստանի Համագործակցության Հայկական Կենտրոն», «Վրաստանի Հայկական Ուսանողական Ասոցիացիա», «Վրաստանի Հայկական Պատանեկան Միություն», «Վրաստանի Հայկական Երիտասարդական Ասոցիացիա», «Վրաստանի Հայերի «Նոր սերունդ» Միություն» և «Թբիլիսիի Հայերի Ասամբլեա» հասարակական կազմակերպությունները, հաղորդում է Գրուզիա-Օնլայնը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |