Հայաստանի վարչապետը ներկա է գտնվել Երվանդ Քոչարի նկարի ցուցադրությանը![]() 9 ապրիլի 2011 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 9-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ միասին Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա գտնվեցին հայ անվանի արվեստագետ Երվանդ Քոչարի փարիզյան շրջանի եռաչափ տարածական գեղանկարչության բացառիկ ստեղծագործություններից մեկի ցուցադրությանը: Եզակի այս ցուցադրությունը, որը կայանալու է ապրիլի 5-ից մայիսի 5-ը, կազմակերպել են երևանյան «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնը` փարիզյան «Մինոտավր» պատկերասրահի հետ համատեղ: Կառավարության ղեկավարը ծանոթացել է Քոչարի եռաչափ գեղանկարի ստեղծման պատմությանը և բովանդակությանը: Նշվել է, որ 1927թ. ստեղծված տարածական այս աշխատանքում գեղանկարչության և քանդակի յուրատեսակ համադրությամբ պատկերված են Ադամը և Եվան` ներկայացնելով ծավալայնության, պլաստիկ մոդելավորման, գունախաղի և լույսի ներդաշնակ միասնություն: Վարչապետ Սարգսյանը ծանոթացել է նաև Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայացված ֆրանսահայ տաղանդավոր նկարիչ Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան) «Նատյուրմորտ» կտավին: Մինչև մայիսի 5-ը Ժանսեմի ստեղծագործությունը նույնպես հասանելի կլինի անվանի նկարչի արվեստի սիրահարների համար: Երվանդ Քոչարը (1899-1979) եռաչափ գեղանկարչության հիմնադիրներից է: 1923-1936թթ. ապրել է Փարիզում, նրա աշխատանքները ցուցադրվել են Փարիզի Sacre du Printepms և Van Leer ցուցասրահներում: Շագալի, Բրակի, Գրիսի, Կիրիկոյի, Պիկաբիայի, Պիկասոյի և այլ նկարիչների հետ 1929-ին մասնակցել է «Panorama de l'Art contemporain» ցուցահանդեսին: 1936-ին տեղափոխվել է Հայաստան, որտեղ ստեղծել է Սասունցի Դավթի և Վարդան Մամիկոնյանի արձանները: Խորհրդային Հայաստան վերադառնալուց հետո այլևս չի մեկնել Փարիզ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |