Կիևում ցուցադրվեց Ադրբեջանում Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմ 9 ապրիլի 2011 - 19:19 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 9-ին Կիևում` «Ռեվոլյուցիա» կինոակումբում, վավերագրական ֆիլմեր ցուցադրվեցին «Սովորական ցեղասպանություն` Բաքու, Սումգայիթ, Մարաղա» շարքից: Ուկրաինացի հանդիսատեսին ցուցադրվեցին փաստագրական վկայություններ, որոնք պատմում են հայ ժողովրդի ողբերգական ճակատագրի մասին: Ցուցադրությունից առաջ Analitika ՏՎԿ փորձագետ Երվանդ երվանդյանը պատմեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության պատմությունը, ինչպես նաև Բաքվում, Սումգայիթում և Մարաղայի հայերի ջարդերի մասին: Կայացավ քննարկում «Հայոց ցեղասպանություն` անպատժելիությունը կրկնության է հանգեցնում» թեմայի շուրջ: Քննարկման մասնակիցներն ուշադրություն դարձրեցին այն փաստին, որ Ադրբեջանում հայերի ջարդերը XX դարասկզբի Հայոց ցեղասպանության շարունակությունն են: Եթե ժամանակին արդար գնահատական տրվեր Հայոց ցեղասպանությանն Օսմանյան կայսրությունում, չէին լինի հետագայում տեղ գտած ցեղասպանությունները: Միջոցառման ժամանակ ներկայացվեց նաև http://maragha.org ինտերնետ-նախագիծը, որը բացահայտում է Մարաղայում խաղաղ հայ բնակիչների հետ սարսափելի հաշվեհարդարի իրական փաստերը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |