Իսրայելի և Վրաստանի միջև բորբոքվում է ֆինանսական սկանդալ

PanARMENIAN.Net - Իսրայելի առաջատար պաշտպանական կոնցեռններից մեկը՝ «Էլբիտ Մաարախոտը», հաղորդել է Վրաստանի կառավարության դեմ դատական հայց հարուցելու մասին, հաղորդում է Newsru Israel-ը: Մեծ Բրիտանիայի Արդարության բարձրագույն դատարան հայց է ներկայացվել Վրաստանի կառավարության դեմ 100 մլն դոլարի չափով: Հայցը ներկայացվել է այն պատճառով, որ Վրաստանի կառավարությունը հրաժարվել է պարտքը վճարել սպառազինությունների մատակարարման համար ըստ մի շարք պայմանագրերի, որոնք ստորագրվել են 2007-ին:

Այդ հայցը դիտարկվում է որպես երկրու երկրների միջև հարաբերությունների կտրուկ վատացման մի մաս: Երկու օր առաջ ահաբեկչության դեմ պայքարի իսրայելական շտաբը Վրաստանը մտցրել է Իսրայելի համար վտանգավոր երկրների ցուցակի մեջ:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---