ԱՄՆ-ում կկայանա պրոֆեսոր Շեմասյանի «Հայ փախստականները Պորտ Սաիդում, Եգիպտոս 1915թ.» դասախոսությունը11 ապրիլի 2011 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 14-ին Կալիֆորնիայի Օուքս քաղաքի հայ ավետարանչական դպրոցում տեղի կունենա պրոֆեսոր Վահրամ Շեմասյանի «Հայ փախստականները Պորտ-Սաիդում, Եգիպտոս 1915թ.» դասախոսությունը: Դասախոսության ընթացքում կքննարկվի բռնագաղթի ու ոչնչացման վերջին փուլը, երբ հայերը հասան Սիրիա: «Վրանային ավանը» Պորտ Սաիդում փրկության միակ վայրն էր Մերձավոր Արևելքում 1915թ. վերապրածների համար: Ճամբարը ստեղծվել էր 1915թ. սեպտեմբերի կեսին, երբ այնտեղ տեղափոխվեցին Մուսա լեռան պաշտպանները: Փախստականները մնացին Պորտ Սաիդում մինչև 1919թ.: Դասախոսության մեջ ասվում է այն մասին, թե ինչպես էր կառավարվում ճամբարը, ինչպիսին էր Եգիպտոսի հայերի արձագանքը, ինչ միջոցներ ձեռնարկվեցին փախստականների վիճակի բարելավման համար: Պրոֆեսոր Շեմասյանը կպատմի նաև այն մասին, թե ինչպես էին փախստականները ապահովվում սնունդով, աշխատանքով, կրթությամբ: Պատմության պրոֆեսոր Վահրամ Շեմասյանը Կալիֆորնիայի համալսարանի հայագիտության ծրագրերի ղեկավարն է: Նա զբաղվում է Մուսա լեռան և Հայոց ցեղասպանության պատմությամբ և առաջատար մասնագետ է Մուսա լեռան պաշտպանության հարցում: 2010թ. ամռանը նա պարգևատրվել է «Վիլյամ Սարոյան» մեդալով: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |