Հայ բռնցքամարտիկ Խորեն Գևորը որակազրկումից հետո ծեծել է մրցավարին

Հայ բռնցքամարտիկ Խորեն Գևորը որակազրկումից հետո ծեծել է մրցավարին

PanARMENIAN.Net - Երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը պաշտպանել է չեմպիոնի տիտղոսը Մագդեբուրգում (Գերմանիա): Դա հայտնի է դարձել այն բանից հետո, երբ չեմպիոնի տիտղոսի հավակնորդ Խորեն Գևորը որակազրկվել է մենամարտի 10-րդ ռաունդում:

Մարտը մրցակցային էր, երկու բռնցքամարտիկներն էլ հաջող պահեր ունեին, բայց աշխարհի չեմպիոնն ավելի դիպուկ էր: Երրորդ ռաունդում Գևորի աջ աչքը պատռվել է Շտիգլիցի հերթական դիպուկ հարվածից հետո: 10-րդ ռաունդում կրքերը թեժացել են, բռնցքամարտիկները մարտի էին բռնվել թույլատրելիի եզրագծին: Այն բանից հետո, երբ մրցավար Մանֆրեդ Քյոխլերը Խորեն Գևորին զրկել է մեկ միավորից, նա սկսել է գրոհել և ազդանշանից հետո երկու բռնցքամարտիկները հայտնվել են հատակին: Պարզվել է, որ Շտիգլիցը աջ աչքի մոտ պատռվածք է ստացել: Մարտը դադարեցվել է 10-րդ ռաունդում և մրցավարը որակազրկել է Գևորին, հաղորդում է allboxing.ru-ն:

Բարկացած Գևորը մի քանի հարված է հասցրել Մանֆրեդ Քյոխլերին, որից հետո հեռացվել է ռինգից պահակախմբի օգնությամբ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---