Երուսաղեմում տեղի կունենա սիմպոզիում Հայոց ցեղասպանության թեմայով11 ապրիլի 2011 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ին Երուսաղեմի Ասիայի ու Աֆրիկայի ինստիտուտի հայագիտական ծրագրերի հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի կունենա «Լռության ու հիշատակի պահը» սիմպոզիումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 96-ամյակին: Սիմպոզիումը կազմակերպվել է պրոֆեսոր Մայքլ Սթոունի նախաձեռնությամբ: Սիմպոզիումին ներկա կգնտվեն Երուսաղեմի հայոց պատրիարք Թորգոմ Երկրորդը, Երուսաղեմում ՀՀ հյուպատոս Ցոլակ Մոմջյանը, «Քադիմա» իշխող խորհրդարանական կուսակցության ղեկավար Զեև Էլկինը, ֆակուլտետի դեկան Ռեուվեն Ամիթայը: «Ցեղասպանության զոհերի հիշատակի նշանակութունը ողջ մարդկության համար» հիմնական զեկույցով հանդես կգա պրոֆեսոր Իսրայել Չարնին: Պրոֆեսոր Էլիյահու Ռիխտերը հանդես կգա «Հիշողությունից մինչև կանխարգելում», իսկ Յոսա Բիվինը՝ «Ցեղասպանության նշանակությունն իմ ընտանիքում» զեկույցներով: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |