Ապրիլի 16-ին Կրեմլի պալատում կանցնի Armenia Music Awards 2011 մրցանակաբաշխությունը11 ապրիլի 2011 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ին Կրեմլի պետական պալատում կանցնի Armenia Music Awards 2011 ազգային մրցանակաբաշխությունը երաժշտության ոլորտում: Այս տարի մրցանակաբաշխությունը կանցնի նոր՝ Armenia Music Awards անվանումով (2006թ. այն կոչվում էր «Անելիք», 2007-2010թթ.՝ «Տաշիր» երաժշտական մրցանակաբաշխություն): Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը Հայաստանի և սփյուռքի երաժշտական կյանքի ամենավառ իրադարձությունն է: Այս տարի, ինչպես նախորդ տարիներին, 6-րդ ազգային մրցանակաբաշխության հյուրերը կլինեն հայկական, ռուսական և արտասահմանյան էստրադայի աստղերը: Պարգևատրման արարողությունը կհեռարձակվի ՀՀՀ ուղիղ եթերում աշխարհի 137 երկրներում՝ Ամերիկա, Եվրոպա, ԱՊՀ: 5 տարվա ընթացքում մրցանակաբաշխության հյուրերն ու նոմինանտներն են եղել Հայաստանի, Ռուսաստանի, աշխարհի այլ երկրների մշակույթի, արվեստի ու շոու-բիզնեսի հայտնի գարծիչները, այդ թվում Շերը, Ջիվան Գասպարյանը, Թաթա Սիմոնյանը, Իոսիֆ Կոբզոնը, Իգոր Կրուտոյը, Իրինա Ալեգրովան, Լիզ Միտչելը, Դեմիս Ռուսոսը և այլոք: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |