Հայոց ցեղասպանության և Սուրբ Զատիկի օրերի համընկնումը չի ազդելու քրիստոնեական ավանդույթների վրա11 ապրիլի 2011 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Արարատյան Հայրապետական թեմը պատասխանում է այս տարվա Զատիկի տոնի հետ կապված առավել հաճած հնչող հարցերին: 1. Ճիշտ է, որ Զատիկի օրը փոխե՞լ են Եղեռնի օրվա հետ կապված: Զատիկի օրը չի փոխվել: Ս. Հարության տոնն այս տարի նշվում է ապրիլի 24-ին: Հազարամյակների ընթացքում այն բազում անգամ համընկել է ապրիլի 24-ի հետ: 20-րդ դարի սկզբում տեղի ունեցած Մեծ արհավիրքը` Հայոց Մեծ Եղեռնը, այսօր մտորելու առիթ է տալիս, արդյո՞ք ուրախությունն ու վիշտը կարող են հանդիպել իրար: Սակայն Քրիստոսի տնօրինականը հավիտենական է: Կյանքը հաղթեց մահվանը: Ս. Հարության փաստը մեծ մխիթարություն էր առաքյալների համար: Այդպես էլ այն մխիթարում է մեզ բոլորիս և սգո խավարի ճիրաններից մենք կարողանում ենք արտաբերել «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսը: 2. Քանի որ Զատիկն այս տարի Եղեռնի հետ է համընկնում, հավկիթ ներկե՞լ, թե` ոչ: Եվ եթե նոր հանգուցյալ կա, հավկիթ ներկե՞լ, թե` ոչ: Ս. Հարության տոնին պարտադիր ներկում են հավկիթը, քանի որ Քրիստոսի արյունը թափվեց, թե՜ ննջեցյալների հոգիների, և թե տիեզերքի փրկության համար: Հավկիթը համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ£ Ս© Գրիգոր Տաթևացին հավկիթը կարմիր ներկելու մասին ասում է© «Միայն Զատկին ենք ձու ներկում« որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի« և« ինչպես իմաստուններն են ասում« «դրսի կեղևը նման է երկնքին« թաղանթըª օդին« սպիտակուցըª ջրին« դեղնուցն էլ երկիրն է£ Կարմիր գույնը խորհրդանշում է« որ աշխարհը գնվեց Քրիստոսի Արյամբ£ Կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»: 3. Զատիկը նոր մահացածի 40 օրը կտրում է, թե` ոչ: Ո՜չ: Եկեղեցական ոչ մի տոն չի կտրում հանգուցյալի տարին, քառասունքը կամ յոթնօրեքը: Զատիկի հաջորդ օրը Մեռելոց է: Մարդիկ գալիս են եկեղեցի, մասնակցում Մեռելոցի Ս. Պատարագին: Ս. Պատարագի ավարտին կատարվում է հոգեհանգիստ, որտեղ հիշվում են մեր մերձավոր հանգուցյալների անունները, որից հետո այցելում ենք գերեզմաններ: 4. Նոր հանգուցյալի դեպքում գերեզման այցելել շաբաթ, թե՞ կիրակի: Պետք չէ այցելել գերեզման ո՜չ շաբաթ, ոչ կիրակի օրերին: Այլ գերեզման պետք է այցելել երկուշաբթի` Մեռելոցին: Այս տարի ապրիլի 23-ին` երեկոյան ժամերգությունից հետո տեղի կունենա Ճրագալույցի Ս. Պատարագ, որով պահեցողները կլուծարեն պահքը Ս. Հարության ավետիսով, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |