Եվրոպայի ծանրամարտի առաջնության առաջին օրը հայ ծանրորդներից հանդես կգա Սմբատ Մարգարյանը11 ապրիլի 2011 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ին Կազանում մեկնարկում է Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը: Առաջին օրը հայ ծանրորդներից կմեկնարկի 2010թ. Եվրոպայի առաջնության արծաթե մրցանակակիր և Օլիմպիական պատանեկան խաղերի բրոնզե մեդալակիր Սմբատ Մարգարյանը (56 կգ ք/կ): Մարգարյանից բացի այդ քաշային կարգում կպայքարեն ևս 11 մարզիկներ: Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը հայտագրել է նաև հետևյալ ծանրորդներին. Սամվել Գրիգորյան,Վանիկ Ավետիսյան (69), Արայիկ Միրզոյան և Աղասի Աղասյան (77կգ ք/կ), Էդգար Գևորգյան (85 կգ ք/կ), Գևորգ Պողոսյան և Վարդան Դավթյան (94 կգ ք/կ), Արթուր Բաբայան (105 կգ ք/կ) և Հայկ Հակոբյան (+105 կգ ք/կ): Հայաստանի կանանց հավաքականի կազմում են Էլեն Գրիգորյանը (53կգ ք/կ), Մելինե Դալուզյանը (69 կգ ք/կ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ ք/կ): Հավաքականի գլխավոր մարզիչն է Արտաշես Ներսիսյանը: Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 17-ին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |