Իրանը չի կարող վերահսկել Բուշերի ԱԷԿ-ը, գտնում է ռուս փորձագետը11 ապրիլի 2011 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Բուշերի ատոմակայանի շինարարությունն ու աշխատանքը պետք է իրականացնեն բարձրորակ մասնագետներ, ոչ թե Իրանի խորհրդարանի անդամները, գտնում է ՌԴ հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեևը: Նա տարակուսանք է հայտնել առ այն, որ Իրանի խորհրդարանում ստեղծվում է վեց հոգուց բաղկացած հանձնաժողով, որը հետաքննելու է Բուշերի ԱԷԿ-ի գործունեության դադարեցման պատճառները: «Ինչպես կարող են իրանցիները գնահատել ռուս մասնագետների աշխատանքն ու որակավորումը, որոնք ավելի բարձր են իրենց որակավորմամբ: Անհեթեթ իրավիճակ է ստեղծվում, քանի որ հանձնաժողովը մտադիր է փաստորեն կրկնակի հսկողություն սահմանել, թեև Ռուսաստանն ինքը շահագրգռված է անվտանգության ապահովման հարցում: Չնայած նրան, որ պարսիկները չափազանց բարդ իրավիճակ ստեղծեցին ԱԷԿ-ի անվտանգության ապահովման համար, ռուս մասնագետներն անում են ամեն ինչ, ապահովելու համար ռեակտորի անվտանգությունը: Սարքավորումները, որոնք դուրս են եկել շարքից և արգելակել են կայանի շահագործումը, արտադրվել են Գերմանիայում նախորդ դարի 60-ականներին»,-նշել է փորձագետը: Եվսեևը գտնում է, որ հանձնաժողովը կարող է ինչ-որ կերպ ճնշում գործադրել ռուսական կողմի վրա՝ կայանը շահագործման հանձնելու առումով, գրում է «Trend» գործակալությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |