Գեղագիտության Ազգային Կենտրոնի «Փոքր Թատրոնը» բեմադրել է Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգստոն Ճայը»11 ապրիլի 2011 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 10-ին Գեղագիտության Ազգային Կենտրոնի «Փոքր Թատրոն»-ում տեղի ունեցավ Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգստոն Ճայը» ներկայացումը: Բեմադրությանը մասնակցում էին թատրոնի պատանի դերասանները: Ներկայացումը բեմադրված է ըստ Ռիչարդ Բախի համանուն վիպակի: Բեմադրությունը, երաժշտական և նկարչական ձևավորումները`Վահան Բադալյանի: Տեքստը կարդում են` Վիվյեն Բաստաջյանը և Նարեկ Ներսիսյանը: Ինչպես հայտնեցին PanARMENIAN.Net ին Գեղագիտության Ազգային Կենտրոնից, ներկայացման նպատակն էր` Լիվինգստոն ճայի կերպարի քնարական-հոգեբանական մեկնաբանության միջոցով շեշտել անհատի ողբերգական դատապարտվածության եւ մենության թեման և սովորեցնել մի պահ խորհել կյանքի իմաստի մասին, մտածել ազատ թռչելու, ազատ ապրելու մասին : Երեւանի Գեղագիտական կենտրոնին կից ստեղծված «Փոքր թատրոն» թատրոն-ստուդիան ստեղծվել է շուրջ 25 տարի առաջ: Այստեղ 4-15 տարեկան երեխաները ստանում են նախնական թատերական կրթություն, ուսումնասիրում են դերասանի վարպետություն, բեմական խոսք, բեմական շարժում և պար: Թատրոնում կազմակերպվում են վարպետության դասեր, բեմադրվում են բարեգործական ներկայացումներ Հայաստանի մանկատների և սոցիալապես անապահով երեխաների համար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |