Ադրբեջանի ամենամեծ դրոշը պատռվել է չորրորդ անգամ![]() 11 ապրիլի 2011 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 9-ի երեկոյան ժամը 18-19-ի սահմաններում կրկին իջեցվել էր Ադրբեջանի ամենամեծ դրոշը, որը գտնվում է Բաքվի Պետական դրոշի հրապարակում: Վարկածներից մեկի համաձայն, դրոշը պատռվել է ուժեղ քամուց, մեկ այլ վարկածով՝ խնդիրը կտորն է, որից կարված է դրոշը, գրում է «Ենի մուսավաթ» թերթը: Բաքվի պետական դրոշի հրապարակի հիմնարկեքը եղավ 2007թ. դեկտեմբերի 30-ին: Ամերիկյան Trient Support ընկերության նախագիծը իրականացրեց Azenko ադրբեջանական ընկերութունը: 2010թ. սեպտեմբերի 1–ին հրապարակի բացումից մեկ օր անց ուժեղ քամու պատճառով պատառոտված 350-կիլոգրամանոց դրոշն իջեցվեց: Նույն իրավիճակը կրկնվեց ևս երկու անգամ: Մեկ ամիս առաջ սկսեց ճոճվել դրոշի 162-մետրանոց ձողը, որի պատճառով տարհանվեցին մոտակա տների բնակիչները: Պետական դրոշի հրապարակի կառուցման համար Ադրբեջանի պետբյուջեից ծախսվել է 55 մլն դոլար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |