ՀՀ ՊՆ-ն հատուկ զորավարժանքներ կանցկացնի գիտության թեկնածուների համար

ՀՀ ՊՆ-ն հատուկ զորավարժանքներ կանցկացնի գիտության թեկնածուների համար

PanARMENIAN.Net - Մի խումբ գիտության թեկնածուներ դիմել են Հայաստանի պաշտպանության նախարարությանը իրենց համար զորավարժանքներ կազմակերպելու նախաձեռնությամբ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթղակցի հետ զրույցում պատմեց նախաձեռնող խմբի անդամ Խաչիկ Գևորգյանը, այսօր 30-50 գիտության թեկնածուներ հետաքրքրված են և ցանկանում են մասնակցել զորավարժանքներին՝ առաջնային մարտական պատրաստություն ձեռք բերելու համար:

«Այս գաղափարը ինձ մոտ առաջացավ այն ժամանակ, երբ Արցախում էի: Ես մտածեցի, որ շատ երիտասարդներ, ովքեր չեն ծառայել բանակում, չգտեն ինչպես զենքից օգտվել, ինչն անհրաժեշտ է պատերազմի վերսկսման դեպքում»,- ասաց նախաձեռնության հեղինակը:

Այս նպատակով Facebook սոցիալական ցանցում բացվեց երիտասարդ գիտության թեկնածուների խումբը, որտեղ էլ քննարկվեցին նախաձեռնության իրականացման հարցերը: Գիտության թեկնածուները մշակեցին նամակի տեքստը, որն էլ մոտ 10 օր առաջ ուղարկել են ՊՆ: ՀՀ պաշտպանական գերատեսչությունը որոշել է ընդառաջ գնալ թեկնածուների նախաձեռնությանը: «ՊՆ-ում համաձայնության եկանք, որ օգոստոսին Արմավիրի զորամասերից մեկում մեզ համար կկազմակերպվեն զորավարժանքներ»,- հայտնեց Խաչիկ Գևորգյանը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---