Էդվարդ Նալբանդյանն ու Բրայան Ֆոլը քննարկել են ղարաբաղյան կարգավորման ներկա փուլը![]() 11 ապրիլի 2011 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլին: Հանդիպմանը երկուստեք նշվեց, որ վերջին շրջանում զգալիորեն ակտիվացել է երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսությունը, որը նախադրյալներ է ստեղծում հարաբերությունների առավել ամրապնդման համար: Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առեւտրատնտեսական համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին: Էդվարդ Նալբանդյանն ու Բրայան Ֆոլը հանգամանալից քննարկեցին մի շարք միջազգային հարցեր, Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրները եւ զարգացումները, մասնավորապես ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ներկա փուլիը: Այս ենթատեքստում՝ երկուստեք վերահաստատվեց, որ ղարաբաղյան հիմնախնդիրի խաղաղ լուծումն այլընևրանք չունի, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |