Հրանուշ Հակոբյանը Հայաստանում Վրաստանի դեսպանին ներկայացրել է վիրահայությանը հուզող խնդիրները![]() 11 ապրիլի 2011 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին, հաղորդում է Սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: Ողջունելով հյուրին` նախարար Հ.Հակոբյանը ծանոթացրեց ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությանն ու իրականացվող ծրագրերին: Հ.Հակոբյանը ներկայացրեց նաև վիրահայությանը հուզող հարցերը, որոնցով Վրաստանի հայերը հաճախ դիմում են ՀՀ սփյուռքի նախարարությանը: Դեսպան Թ.Շարմանաշվիլիին խնդրեց աջակցել Թբիլիսիում կայանալիք գործարարների հավաքին, որի ժամանակ քննարկվելու են Սամցխե-Ջավախքի նահանգում իրականացվելիք ներդրումային ծրագրերը: Կողմերը կարծիքներ փոխանակեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |