Չինաստանի Քաղբյուրոյի անդամ Լի Չանչունը պարգևատրվել է Բրյուսովի անվան համալսարանի մեդալով![]() 11 ապրիլի 2011 - 19:14 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում կայացավ ԵՊԼՀ-ում Կոնֆուցիոսի անվան ինստիտուտի գործունեության երկրորդ տարեդարձին նվիրված միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Քաղբյուրոյի Մշտական կոմիտեի անդամ Լի Չանչունը, Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ինչպես միջոցառման ընթացքում հայտնեց ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը, Չանչունի այցը կնպաստի Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների զարգացմանը: «Հինգ տարվա ընթացքում չինարենը մեր համալսարանում դասավանդվել է որպես երկրորդ օտար լեզու, իսկ շուտով այն կդասավանդվի որպես առաջին օտար»,- ասաց Զոլյանը: Սուրեն Զոլյանը նաև Լի Չանչունին պարգևատրեց ԵՊԼՀ ոսկե մեդալով: Միջոցառումը համերգային ծրագրով էր ուղեկցվում: Միջոցառումից հետո կայացավ Կոնֆուցիոսի կիսանդրիի հանդիսավոր բացումը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |