Քոչարյանը հիշեցրեց Ալիևին, որ Ադրբեջանն ինքն է տապալել ՄԱԿ ԱՀ-ի բանաձերի կատարումը![]() 11 ապրիլի 2011 - 20:33 AMT PanARMENIAN.Net - Իլհամ Ալիևի ձևական զարմանքը չի կարող թաքցնել այն իրողությունը, որ ի պատասխան ՄԱԿ-ի ԱԽ 1993 թ. բանաձևերի կոչերի` դադարեցնել ռազմական գործողությունները, Ադրբեջանը, պատրանքներ ունենալով, որ հերթական ռազմական արկածախնդրությամբ հաջողության կհասնի, խափանում էր դրանց իրականացումն այնքան ժամանակ, քանի դեռ ինքը ստիպված չեղավ դիմել արցախյան կողմին զինադադար հաստատելու խնդրանքով: Այդ մասին հայտնել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտահայտած զարմանքը, թե ինչու մինչ այսօր չեն իրականացվում Լեռնային Ղարաբաղի առնչությամբ 1993 թ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը: «Եթե Ադրբեջանի իշխանություններն իրոք ցանկանում են խնդրի կարգավորում, ապա նրանք պետք է ոչ թե մեղադրեն միջազգային հանրությանը, այլ հրաժարվեն ուժային տարբերակով խնդիրը լուծելու պատրանքներից ու հաշտվեն Արցախի ժողովրդի` սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու կամարտահայտության հետ»,- նշել է Շավարշ Քոչարյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |