Դատարանը բավարարել է «Հրապարակ» օրաթերթի գույքի վրայից արգելանքը հանելու մասին միջնորդությունը11 ապրիլի 2011 - 20:57 AMT PanARMENIAN.Net - Դատարանն այսօր բավարարել է «Հրապարակ» օրաթերթի գույքի եւ դրամական միջոցների վրայից արգելանքը հանելու մասին օրաթերթի միջնորդությունը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը, անկախ դատական գործընթացից թերթը շարունակում է լույս տեսնել: «Հավանաբար դատարանը գիտակցել է, որ թերթի խմբագրության գույքի վրա դրված կալանքն ավելորդ է: Սակայն այս որոշումը մեզ որևէ այլ բան չի տալիս: Գույքը կալանքից հանելը որևէ կերպ չի ազդում դատարանի վճռի վրա»,- նշեց խմբագիրը: Մեկնաբանելով այն, որ վերջին շրջանում լրատվամիջոցների դեմ դատական հայցերը կտրուկ շատացել են, Արմինե Օհանյանը նշեց, որ դա պայմանվորված է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելով, որով ապաքրեականացվեց զրպարտություն ու վիրավորանք հասցնելը: «Հիմա լրատվամիջոցներն ավելի դժվար կացության մեջ են: Մենք դեռ այն ժամանակ էլ մտահոգություն էինք հայտնել օրենքի փոփոխմամբ, քանի որ 3-4 միլիոն տուգանք վճարել իսկական կործանում է հայկական թերթերի համար: Դա կնածանկի թերթի փակում»,- նշեց խմբագիրը: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել «Հրապարակ» օրաթերթին «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին` բացատրու՞մ» հրապարակման համար: Վիրավորանքի և զրպարտության համար իրեն հասցված վնասի համար 6 միլիոն դրամի փոխհատուցում պահանջելուց զատ ՀՀ երկրորդ նախագահի ներկայացուցիչը միջնորդել էր նաեւ արգելանքի տակ վերցնել «Հրապարակ» օրաթերթի գույքն ու դրամական միջոցները: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |