ՀՀ ԱԳ նախարար. Բաքուն խեղաթյուրում է Ղարաբաղում իրադրության մասին ԵԱՀԿ առաքելության զեկույցը11 ապրիլի 2011 - 21:30 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչին: Հանդիպմանը քննարկվեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման ներկա փուլին առնչվող մի շարք հարցեր: Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներ իրականացված համանախագահների դաշտային գնահատման առաքելության զեկույցի Ադրբեջանի կողմից աղավաղման և այդ փաստաթուղթը իր ռազմատենչ հռետորաբանություն արդարացնելուն ծառայեցնելու փորձերի վրա: Նա հավելեց, որ Ադրբեջանի կողմից զեկույցի առնչությամբ արվող մեկնաբանությունները հակասում են համանախագահների ներկայացրած գնահատականներին, դրանով իսկ ոչ միայն ստվեր գցելով նրանց ջանքերի, այլև բացասաբար ազդելով բանակցային գործընթացի վրա: Հայաստանի արտգործնախարարն ու Մինսկի խմբի համանախագահները քննարկեցին շփման գծում միջադեպերի կանխարգելման և հետաքննության մեխանիզմի ստեղծման հնարավորությունը՝ համաձայն Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից արված հայտարարության, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |