ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունն ադրբեջանցիներին հակաքարոզչության մորատորիում է առաջարկում![]() 11 ապրիլի 2011 - 21:41 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում (ԵԽԽՎ) հայկական պատվիրակությունն ադրբեջանական կողմին առաջարկել է հակաքարոզչության մորատորիում հայտարարել ցանկացած փոխադարձ մեղադրական հայտարարության վրա` Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների և Լեռնային Ղարաբաղի ընտրված իշխանությունների միջև` գալիք երկու նստաշրջանների ընթացքում: Մորատորիումին զուգահեռ հայկական կողմն առաջարկում է շարունակել երրորդ կողմերի միջնորդությամբ երկկողմ խորհրդակցությունները: Ընդ որում, ընդգծվել է, որ երրորդ կողմ չեն կարող հանդիսանալ ԵԽԽՎ նախագահը, Բյուրոյի և Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի նորընծա ղեկավարները: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հույս է հայտնել, որ հայկական պատվիրակության այս անկեղծ ցանկությունը և պատրաստակամությունը ԵԽԽՎ-ում կգտնի համախոհներ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |