Հայաստանի գյուղատնտեսության նախարարն այցելել է Լոռու մարզ11 ապրիլի 2011 - 22:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելեց Լոռու մարզի Ջրաշեն, Գարգառ, Գյուլագարակ, Լեջան, Վարդաբլուր, Կուրթան համայնքներ` գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը դիտարկելու, գարնանացան գարու, եգիպտացորենի բաշխման գործընթացին, գյուղտեխնիկայի սպասարկման ոլորտում առկա խնդիրների լուծման համար: «ՀՀ նախագահի, կառավարության, ուշադրության կենտրոնում այսօր գյուղն է, գյուղացին և գյուղատնտեսությունը, այդ նպատակով էլ 2011-ը հայտարարվել է գյուղատնտեսական տարի», - հանդիպելով ջրաշենցիներին` նշեց Սերգո Կարապետյանը: Ջրաշենում գյուղացիները բարձրաձայնեցին հատկապես կաղամբի մթերումների հետ կապված դժվարությունների մասին: Նախարարը խոստացավ «Սպայկա» ընկերության միջոցով տարեվերջին ամբողջովին մթերել տալ Ջրաշենի ոչ միայն կաղամբն, այլ նաև աջակցել ամբողջ բնամթերքի մթերման հարցում: Նշված գործընթացի հետագա կարգավորման համար նա իր անձնական հեռախոսահամարը հանձնեց գյուղացիներին: Մարզի Գարգառ գյուղում պատուհաս է կարկտահարությունը: Սերգո Կարապետյանը խոստացավ արտակարգ իրավիճակների նախարարությանը դիմել` մարզի համար նախատեսված հակակարկտային կայաններից մեկը Գարգառին տրամադրելու առաջարկով:Համայնքին կտրամադրվի նաև տոհմային ցեղատեսակի ցուլիկներ: Գյուղացիները նախարարին դիմեցին նաև սերմացուի, պարարտանյութի և թունաքիմկատների ձեռքբերման խնդրանքով: «Հանրապետության 225 անապահով, աղքատ համայնքներին, որտեղ ներառված են նաև Լոռու մարզի մի շարք համայնքներ, այս տարի անվճար տրամադրվելու է էկոլոգիապես մաքուր, արդեն փորձարկված տեղական արտադրության օրգանական նոր պարատանյութ: Այն առավել մատչելի է, ոչ միայն բարձրացնում է բերքատվությունն, այլև պտղի որակական հատկանիշները», -տեղեկացրեց նախարարը: Նախարարը Լոռու մարզի բնակիչներին տեղեկացրել է նաև գյուղատնտեսության նախարարությունում գործող թեժ գծի (010 - 54 – 19 – 68) և շտապ գյուղատնտեսական օգնության ծառայության մասին` հորդորելով խնդիրների դեպքում անմիջապես ահազանգել, հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |