Մինսկի մետրոյում տեղի ունեցած պայթյունից տուժածների թվում մեկ հայ կա![]() 11 ապրիլի 2011 - 22:39 AMT PanARMENIAN.Net - Հրապարակվել է Մինսկի մետրոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների նախնական ցուցակը: Ցուցակը հրապարակել է «Կոմսոմոլսկայա պրավդան Բելառուսում» թերթը: Ցուցակում 23 մարդ կա: Որոշ դեպքերում հայտնի են միայն մարդկանց ազգանուններն ու անվան ու հայրանվան առաջին տառերը: Պարբերականը նշում է, որ ցուցակը գրված է ձեռքով և կարող են լինել սխալներ: Տուժածների նախնական ցուցակում գրանցված է Սաբոտյան ՄարգարիտՄիխայիլի` 1941թ. ծնված: Ավելի վաղ Բելառուսի ՍՏՎ հեռուստատեսությունը հայտնել էր, որ «Օկտյաբրսկայա» մետրոյի կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 7 մարդ է զոհվել, 50-ը տուժել են: Միևնույն ժամանակ աղբյուրն իրավապահ մարմիններում հայտնել է, որ զոհվել է 5 մարդ: Մինսկի ժամանակով մոտ 18:00-ին «Օկտյաբրսկայա» մետրոյի կայարանում պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես պատմում են ականատեսները, արյունոտ մարդիկ էին դուրս գալիս դեպի մետրո տանող ստորգետնյա անցումից, թանձր ծուխ էր դուրս գալիս: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |