Քիմ Քարդաշյանին վշտացրել է իր լուսանկարը թուրքական Cosmopolitan-ի շապիկին ապրիլի 24-ի շեմին12 ապրիլի 2011 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ ֆոտոմոդել և դերասանուհի Քիմ Քարդաշյանին վշտացրել է այն փաստը, որ հայտնի Cosmopolitan ամսագրի թուրքական հրատարակությունն օգտագործել է իր լուսանկարն ամսագրի ապրիլյան համարի շապիկի համար: Ինչպես հայտնում է TMZ-ն, Քարդաշյանն երբեք թույլ չէր տա, որ իր լուսանկարն օգտագործվեր Cosmopolitan-ի թուրքական հրատարակության համար, հատկապես ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա շեմին: Ինչպես գրում է գործակալությունը, Քարդաշյանը մի շարք միջազգային ֆոտոսեսիաներ է արել, որոնց լուսանկարներն օգտագործել են Cosmo-ի մի քանի հրատարակություններ: Սակայն, հայտնի է, որ ամսագրի ներկայացուցիչները չեն հայտնել Քարդաշյանին ու նրա ներկայացուցիչներին, որ նրա լուսանկարները օգտագործվելու են նաև Cosmopolitan-ի թուրքական հրատարակության համար: «Cosmopolitan-ի հրատարակիչների կողմից Քիմ Քարդաշյանի լուսանկարների օգտագործումը ապրիլին, երբ մենք հարգում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, անհարգալից է ոչ միայն դերասանուհու, այլ նաև ողջ հայ ժողովրդի հանդեպ»,-հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |