Ստեփան Սաֆարյան. Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունը գնում են Արևմուտքի հետ առճակատման12 ապրիլի 2011 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունները և ՀԱԿ-ը գնում են Արևմուտքի հետ առճակատման, մասնավորապես` ԱՄՆ-ի: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում լրագրողներին հայտնել է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նրա խոսքերով, այդ մասին է վկայում ԱՄՆ պետդեպարտամենտի քննադատությունը Հայաստանում մարդու իրավունքների ոլորտի վերաբերյալ, ինչպես նաև ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը վերջին ցույցերի ժամանակ: Սաֆարյանը նշել է, որ հայկական իշխանություններն իրենց վերարտադրման երաշխավոր են տեսնում Ռուսաստանին, որին փորձում է «սիրաշահել» նաև ՀԱԿ-ը: Սաֆարյանը մասնավորապես մեկնաբանել է մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի վերջին զեւկույցը, որը շատ կոշտ և լուրջ ձևակերպումներ է պարունակում Հայաստանի վերաբերյալ: Սաֆարյանը նշել է, որ զեկույցում նշված է, որ նկատվել են լուրջ խախտումներ 2008-ի ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ, ինչը, նրա կարծիքով, կասկածի տակ է դնում նրա օրինականությունը, ինչպես նաև Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը: Նրա խոսքերով, միջազգային հանրությունն ահազանգում է, որ 2012-ի և 2013-ի ընտրությունները չպետք է նախկին սցենարներով ընթանան: Ինչ վերաբերվում է Եվրոպայի դիրքորոշմանը, ապա նա, Սաֆարյանի խոսքերով, դժգոհ է հայկական իշխանություններից, բայց շարունակում է աշխատել նրանց հետ: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |