Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիային նվիրված միջազգային գիտաժողովը12 ապրիլի 2011 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանում, Ֆրանկոֆոնիայի շրջանակներում ապրիլի 12-ին տեղի ունեցավ «Աշխարհի լեզվական պատկերը» թեմայով երրորդ միջազգային գիտաժողովի բացումը: Գիտաժողովում բացման խոսքով հանդես եկան համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, ՀՀ ԱԳ նախարարի ֆրանկոֆոնիայի գծով խորհրդական Քրիստիան Տեր-Ստեփանյանը և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մոզելեկը: «Այսօր շատ երկրների համար գլոբալիզացիայի պայմաններում շատ դժվար է պահպանել լեզուն սեփական երկրի տարածքում: Մենք խնդիր ենք դրել ոչ միայն Ֆրանսիայում, այլ նաև շատ այլ երկրներում պահպանել մեր լեզուն և նրա ավանդույթները: Ֆրանսերենը մի լեզու է, որը հաճախ կիրառվում է քաղաքական և մշակութային վերնախավի շրջանակներում»,-գիտաժողովի ժամանակ ասաց Ռենոն: Գիտաժողովին մասնակցում են ԵՊԼՀ դասախոսներ, Ֆրանսիայի մի քանի համալսարանների, Բուլղարիայի «Սուրբ Կլիմենտ Օխրիդսկու» համալսարանի, Շվեյցարիայի Քոլեջ Գրանդսոնի և Մինսկի պետական լեզվաբանական համալսարանի ներկայացուցիչներ: Գիտաժողովը կշարունակի աշխատանքը մինչև ապրիլի 13-ը: Գիտաժողովի ընթացքում շոշափվելու են լեզվական ինքնության, լեզվական պատկերի հարցեր, կարվեն թարգմանչական վերլուծություններ, տեղի կունենա միջմշակութային երկխոսություն լեզվի միջոցով և այլն: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |