Հայաստանում Եվրոպական շարժման նախագահը նշանակվել է ԵՄ արտաքին հարաբերությունների ամսագրի խորհրդի անդամ

Հայաստանում Եվրոպական շարժման նախագահը նշանակվել է ԵՄ արտաքին հարաբերությունների ամսագրի խորհրդի անդամ

PanARMENIAN.Net - Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների էլեկտրոնային ամսագիրը (ԵՄԱՀԱ), որը լույս է տեսնում եռամսյակային կտրվածքով, անգլերեն լեզվով և լուսաբանում է Եվրոպական հարևանության քաղաքականության, ԵՄ արտաքին հարցերի, անվտանգության քաղաքականության և զարգացման, ինչպես նաև ԵՄ-երրորդ երկրների միջև հարաբերությունների և աշխարհում տարածաշրջանային ինտեգրման հարցերը, ընդլայնել է իր խմբագրական խորհուրդը` ներառելով անդամ Հայաստանից` Հայաստանում Եվրոպական շարժման նախագահ, ԲՀԿ նախագահի խորհրդական Վիկտոր Ենգիբարյանին:

Խորհրդի կազմում, որտեղ այժմ ընդգրկված է Վիկտոր Ենգիբարյանը, ընգրկված են ֆրանսիացի պրոֆեսոր Օլիվիե Վենդրինը, որը խմբագրի տեղակալն է, Գերմանիայի Դաշնային բանկի տնօրենը և Մակեդոնացի քաղաքագետ պրոֆեսորը, ինչպես նաև Օմսկից Ռուսաստանի տնտեսագիտության գծով պրոֆեսորը: ԵՄԱՀԱ-ի գլխավոր խմբագիրը Եվրոպական պառլամենտի նախկին անդամ և Հայաստանում Եվրոպական շարժում կազմակերպության վաղեմնի ընկեր Հանս Յուրգեն Զահորկան է:

Խմբագրական խորհրդատվական խորհրդի կազմում այս նոր համալրումը կնպաստի Կովկասի տարածաշրջանում եվրոպական շահերի ավելի լավ ներկայացմանը մի փաստաթղթում, որը հեղինակներին առաջարկում է նաև տարատեսակ կարծիքներ ներկայացնելու համար բանավեճների ֆորում, սակայն միևնույն ժամանակ իր առանցքային ներդրումներից է երրորդ երկրների նկատմամաբ վարվող ավելի խստապահանջ քաղաքականության վարումը, որոնք որդեգրել են այնպիսի արժեքներ, ինչպիսիք են օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, շուկայական տնտեսությունը և համերաշխությունը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---