«ԱրմենՏել»-ը կրկնապատկում է ինտերնետի արագությունը «Drive» սակագնային փաթեթում12 ապրիլի 2011 - 17:02 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը կրկնապատկում է շարժական ինտերնետի «Drive» սակագնային փաթեթի արագությունը։ Այս մասին հայտնում են «ԱրմենՏել»-ի մամլո ծառայությունից։Գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո կապուղու թողունակությունը կկազմի 256 kbps, նախկին 128 kbps փոխարեն: «Շարժական ինտերնետի “Drive” սակագնային փաթեթը հայ երիտասարդների շրջանում մեծ ճանաչում է վայելում: «ԱրմենՏել» ընկերությունը ոչ միայն ավելացնում է ինտերնետ մուտքի արագությունն, այլև, բարձրացնելով նվազագույն չափանիշները, սահմանում է որակի նոր շեմ, որն ընդունված է տեխնոլոգիապես զարգացած երկրներում»,- նշեց «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Շարժական ինտերնետի անսահմանափակ հետվճարային «Drive» սակագնային փաթեթի ամսեկան բաժանորդավճարը կազմում է 6000 դրամ: «Drive» սակագնային փաթեթից օգտվելու պայմանագիր կնքելիս` այն 12 ամսվա ընթացքում չխզելու պայմանով, USB-մոդեմը տրամադրվում է անվճար: «Drive» սակագնային փաթեթում օրացուցային ամսվա ընթացքում գերարագ ինտերնետի ծավալը կազմում է 3072 ՄԲ (upload/download): «Drive» սակագնային փաթեթի բաժանորդներն առաջին 12 ամիսների ընթացքում կարող են անցում կատարել դեպի շարժական ինտերնետի հետվճարային «Գիշերային», «Անսահմանափակ» սակագնային փաթեթներ և հակառակը: Բաժանորդը կարող է պայմանագիրը կնքելու պահից 10 օրվա ընթացքում դադարեցնել այն՝ վճարելով տրամադրված ծառայությունների դիմաց և վերադարձնելով մոդեմը: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել Վանաձոր–Ալավերդի–Այրում– Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար եքենաների համար Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է |