Հայաստանի նախագահը ապրիլի 13-ին պաշտոնական այցով մեկնում է Սլովենիա

Հայաստանի նախագահը ապրիլի 13-ին պաշտոնական այցով մեկնում է Սլովենիա

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 13-ին պաշտոնական այցով կմեկնի Սլովենիայի Հանրապետություն:

Հանրապետության ղեկավարը հանդիպումներ կունենա Սլովենիայի բարձրագույն ղեկավարության հետ: Նախատեսվում է մի շարք ոլորտներում հայ-սլովենական համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրում և հանդիպման արդյունքների ամփոփում` ԶԼՄ-երի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---