Երևանում մեկնարկեց բռնցքամարտի միջազգային առաջնությունը, որի մրցանակային ֆոնդը կազմում է 45 մլն դրամ12 ապրիլի 2011 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Բռնցքամարտի եվրոպական համադաշնության ներկայացուցիչ Անատոլի Պացատին հիացած և զարմացած է, որ մրցաշարը նման բարձր մակարդակով է կազմակերպված Ապրիլի 12-ին Երևանում` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Գագիկ Ծառուկյանի գավաթ» բռնցքամարտի միջազգային առաջնությունը: Բացման արարողության ժամանակ Բռնցքամարտի եվրոպական համադաշնության (EUBC) ներկայացուցիչ և AIBA միջազգային մրցավար Անատոլի Պացատին շնորհակալություն է հայտնել առաջնության կազմակերպման համար. «Հիացած և զարմացած եմ, որ մրցաշարը նման բարձր մակարդակով է կազմակերպված: Բոլորին հաջողություն եմ ցանկանում, իսկ մրցավարներին` արժանի մրցավարություն»: Հայաստանի Ազգային oլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկայնը ողջունել է բոլոր մասնակիցներին և հյուրերին` ընդգծելով, որ առաջնությունն արդեն երկրորդ անգամ է տեղի ունենում, իր առանձնահատուկ տեղն ունի և ավանդական է դառնալու: Առաջին մրցութային օրը ռինգ են դուրս եկել մինչև 49, 56, 64, 81 և +91կգ քաշային կարգերի բռնցքամարտիկները: Առաջնությունում ներկայացված են մոտ 130 բռնցքամարտիկներ 16 երկրներից: Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 45 մլն դրամ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բայրամով․ Պայմանագրի վերաբերյալ ՀՀ պատասխանում դրական դինամիկա կա «Բաց մնացող հարցերի քանակը նվազել է»,–ասել է նա Հունգարիայի ԱԳ նախարար․ Եթե ԵՄ–ն 10 մլն եվրո է տալիս ՀՀ–ին, Ադրբեջանին էլ պետք է տա Նա ասել է, որ որ Հունգարիան հետևելու է, որ ԵՄ–ն հավասարակշռված քաղաքականություն վարի Հարավային Կովկասwum Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը համարվել է չկայացած Խումարյանը գրել է, որ մասնակցելու է նաև նոր մրցույթին և որ Խորհուրդը պետք է հրաժարական տա ՀՀ-ն առաջին անգամ կմասնակցի պաշտպանության և անվտանգության Eurosatory ցուցահանդեսին Ցուցահանդեսի ընթացքում տեղի կունենա ֆրանս-հայկական համաժողով՝ նվիրված ՀՀ կարիքներին պաշտպանության ոլորտում |