Բաքվում հինգ ընդդիմադիրների կալանել են 2 ամսով12 ապրիլի 2011 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Հինգ ադրբեջանցի ընդդիմադիրների նկատմամբ, որոնք մասնակցել են ապրիլի 2-ի հանրահավաքին Բաքվում, վճիռ են կայացրել: Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը որպես խափանման միջոց ընտրել է երկու ամսվա ազատազրկումը: Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնում բողոքի ցույցի անցկացման հետ կապված 4 հոգի պատասխանատվության են ենթարկվել որպես կասկածյալներ` «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Արիֆ Գաջիլին, «Մուսավաթ» երիտասարդական կազմակերպության նախագահ Թուրալ Աբբասլին, ԱԱՃԿ նախագահի առաջին տեղակալ Ֆուադ Ղահրամանլին և ԱԱՃԿ անդամ Մամեդ Մեջիդլին, հաղորդում է Ռոսբալտը: Ադրբեջանի Ազգային ճակատի կուսակցության (ԱԱՃԿ) անդամներ Սահիբ Քերիմովի, Բաբեկ Հասանովի, Ուլվի Գուլիևի, Էլշան Հասանովի և Ահադ Մամեդլիի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի ՔՕ 233-րդ (հասարակական կարգի խախտման հանգեցրած գործողությունների կազմակերպում կամ ակտիվ մասնակցություն այդ գործողություններին) և 315-րդ (պետական մարմինների ներկայացուցիչների նկատմամբ բռնության կիրառում կամ դիմադրում) հոդվածներով: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը |