Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը հյուրընկալել է հեքիաթասաց Մեգան Բոլդուինին12 ապրիլի 2011 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին Երևանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում, գրադարանային շաբաթվա շրջանակներում հյուրընկալեցին հեքիաթասաց Մեգան Բոլդուինին: Բոլդուինը Երևանի Շահամիր Շահամիրյանի անվան անգլիական թեքումով վարժարանի սաներին կարդաց տարբեր հեղինակների երեք հեքիաթ: Հեքիաթները պատմելիս նա նաև ցույց էր տալիս նկարները, որպեսզի երեխաները ավելի լավ պատկերացնեն հեքիաթը: Բացի դրանից, հեքիաթասացը փոքրիկ բեմադրություններ կազմակերպեց հենց նույն երեխաների մասնակցությամբ, հեքիաթ պատմելու պրոցեսը ավելի հետաքրքիր դարձնելու համար: «Ես կարծում եմ, որ երեխաներն ամբողջ աշխարհում նույնն են, նրանք սիրում են ծիծաղել, զվարճանալ: Այսօր նրանք շատ ակտիվ էին և մենք լավ ժամանակ անց կացրեցինք»,-ասել է Բոլդուինը: Նա հավելեց նաև, որ փոքրիկ դուստր ունի և չի կարող նույնիսկ հաշվել, թե քանի հեքիաթ է պատմել նրան: Մեգան Բոլդուինը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան տնտեսական և առևտրային հարցերով պատասխանատուն է, և 8 ամիս է ինչ Հայաստանում է: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |