Հայաստանի առաջին նախագահն ու Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչը քննարկել են ղարաբաղյան կարգավորումը

PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիային Իռլանդիայի Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ստեղծված ներքին քաղաքական իրավիճակը, ապրիլի 28-ի հանրահավաքի հետ կապված ընդդիմության անելիքները, արտահերթ ընտրությունների հարցը, ինչպես նաև երկրում տիրող համատարած կոռուպցիայի հաղթահարման անհրաժեշտությունը:

Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության Հայաստանի գրասենյակի ղեկավար Ստեֆեն Ֆիցջերալդը և Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանն ու Ավետիս Ավագյանը, հաղորդում է ՀԱԿ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---