Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը ձերբակալվել է 15 օրով

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը ձերբակալվել է 15 օրով

PanARMENIAN.Net - Եգիպտոսի իշխանությունները 15 օրով ձերբակալել են երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին և նրա երկու որդիներին, որոնց մեղադրում են կաշառակերության մեջ:

Ավելի վաղ Եգիպտոսի դատախազությունը հարցաքննության էր կանչել նախկին նախագահին հակակառավարական ցույցերի մասնակիցների մահվան և բյուջետային միջոցների մսխման առնչությամբ:

Ինչպես հայտնել է Եգիպտոսի պետական հեռուստատեսությունը, երկրի նախկին նախագահը հարցաքննության ժամանակ խնդիրներ է ունեցել սրտի հետ և տեղափոխվել է Շարմ էլ Շեյխի հիվանդանոց:

Հակակառավարական ցույցերի մասնակիցները վաղուց են պահանջում պատասխանատվության կանչել երկրի նախկին նախագահին, որի կարողությունն, ըստ տարբեր տվյալների, գնահատվում է 70 մլրդ դոլար:

Մուբարաքը ղեկավարել է Եգիպտոսը 30 տարի:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---