«Ամերիաբանկն» առաջարկում է իր հաճախորդներին արժեթղթերով գործարքներ աշխարհի 80 բորսաներում13 ապրիլի 2011 - 12:37 AMT PanARMENIAN.Net - «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն առաջարկում է իր հաճախորդներին AMERIA GLOBAL TRADING համակարգի օգնությամբ ներդրումային ծառայություններ Հայկական ֆոնդային բորսայում, Հայաստանի արժեթղթերի բորսայական շուկայում, ինչպես նաև մի շարք երկրների մասնագիտացված հարթակներում: Ինչպես նշում է բանկի մամլո ծառայությունը, դա աննախադեպ առաջարկ է Հայաստանի բանկային համակարգում միջնորդական գործառույթների համար: Բացելով միջնորդական հաշիվ «Ամերիաբանկում»` հաճախորդները ելք են ունենում աշխարհի ազդեցիկ ֆոնդային բորսաներ. NYSE, NASDAQ, AMEX, ARCA, CBOT և այլն (ԱՄՆ), Toronto Stock Exchange, Montreal Exchange (Կանադա), LSE, LSE International Order Book (Մեծ Բրիտանիա), Frankfurt Stock Exchange -FWB (Գերմանիա) Vienna Stock Exchange -VSE (Ավստրիա), Euronext Brussels Stocks, Nasdaq OMX Europe - NUROEN (Բելգիա), Euronext France - SBF (Ֆրանսիա), Swiss Exchange - SWX (Շվեյցարիա), Borsa Italiana (Իտալիա), Bolsa de Madrid (Իսպանիա), Tokyo Stock Exchange -TSE.JPN (Ճապոնիա), Hong Kong Stock Exchange - SEHK (Չինաստան), Australian Stock Exchange -ASX (Ավստրալիա), ընդհանուր առմամբ 80 խոշոր բորսաներ աշխարհի 19 երկրներում: «Ամերիաբանկի» հաճախորդները հնարավորություն կունենան արժեթղթերի առքուվաճառք իրականացնել տարբեր արժույթներով, արժեթղթերի ինդեքսները ցուցադրվելու են իրական ժամանակում: Բանկն առաջարկում է իր հաճախորդներին առևտրային համակարգի 2 տեսակներ` «AMERIA GLOBAL TRADING» և «WEB TRADER»: «WEB TRADER»-ն առաջարկում է ավելի պարզ ինտերֆեյս և ինտերնետի օգնությամբ գործարքներ իրականացնելու հնարավորություն: «AMERIA GLOBAL TRADING»-ն իրենից ներկայացնում է ծրագրային ապահովում, որի օգնությամբ ապահովվում է գործարքների առավելագույն արագություն և արդյունավետություն, ինչպես նաև մի շարք լրացուցիչ հնարավորություններ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |