Ցրտահարության պատճառով Հայաստանը կարող է զրկվել մրգի բերքի որոշ մասից13 ապրիլի 2011 - 12:46 AMT PanARMENIAN.Net - «Հիմա ամենագլխավորն է միջոցներ ձեռնարկել պտղատու այգիները ցրտահարությունից պաշտպանելու համար»,- Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունում տեղի ունեցած նիստում ասել է Ագրարային համալսարանի ագրոֆակուլտետի դեկան Գագիկ Սանթրոսյանը: Նրա խոսքերով, պտղատու ծառերն անհրաժեշտ է ծխահարել, որպեսզի տաք ծուխը պահպանի փթթումը: «Ծառերը պետք է նաև ցողահարել: Ապրիլի 13-14-ին սպասվում է 2-4 աստիճան ցուրտ: Դեռ չեմ կարող խոսել կոնկրետ կորուստների մասին, բայց բերքի որոշ մասը մենք կկորցնենք»,- ասել է Սանթրոսյանը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |