Հայաստանի հավաքականը FIFA վարկանիշում 524 միավորով զբաղեցնում է 62-րդ հորիզոնականը

Հայաստանի հավաքականը FIFA վարկանիշում 524 միավորով զբաղեցնում է 62-րդ հորիզոնականը

PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ին FIFA-ն հրապարակել է ազգային հավաքականների հերթական վարկանիշային ցուցակը: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը բարձրացել է 3 հորիզոնականով և 524 միավորով 62-րդ տեղում է:

Հավաքականն առաջխաղացում է ունեցել EURO-2012-ի ընտրական փուլում ռուսների հետ խաղի շնորհիվ, որն ավարտվել է գոլազուրկ ոչ ոքիով:

B խմբում Հայաստանի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ տեղերը. Ռուսաստանն իջել է 18-րդ տեղը, Սլովակիան 27-րդ տեղում է, Իռլանդիան` 34, Մակեդոնիան` 85, Անդորրան` 202:

Վարկանիշային ցուցակը շարունակում է գլխավորել Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը 1857 միավորով, երկրորդ տեղում աշխարհի արծաթե մեդալակիր Գերմանիայի հավաքականն է (1702 միավոր), երրորդ տեղում` Բրազիլիայի հավաքականը (1425 միավոր):

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---