Ստեփան Գրիգորյան. Իշխանություններն ու ընդդիմությունը երկխոսության հնարավորություն դեռ ունեն13 ապրիլի 2011 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում առկա խնդիրների լուծման համար հարկավոր է անհապաղ քաղաքական բարեփոխումներ անցկացնել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը: Ըստ նրա, Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունը երկխոսության հնարավորություն դեռ ունեն: «Այդ երկխոսությունը պետք է թափանցիկ լինի և ծավալվի ոչ թե մանդատների, այլ ազատ ու արդար ընտրությունների շուրջ»,-հայտարարել է քաղաքագետը: Ինչպես նշել է Գրիգորյանը, երկրի քաղաքական դաշտը բարեփոխելու համար, հարկավոր է նաև, որպեսզի իշխող կոալիցիան վերանայի իր քաղաքականության որոշ ասպեկտներ: Քաղաքագետն ընդգծել է նաև, որ վերջին երեք ամսում երկրի նախագահը հանդես է եկել ճիշտ առաջարկներով և դիտողություններով, սակայն, կոալիցիան դեռ քայլեր չի ձեռնարկում իրավիճակի շտկման համար: Մեկնաբանելով այն, որ ոստիկանությունը թույլ տվեց ընդդիմությանը հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում՝ Գրրգորյանը նշել է, որ դա քաղաքականապես ճիշտ քայլ էր, որն ապացուցում է բարի կամեցողության առկայությունն իշխանությունների ու ընդդիմության միջև: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |