Երևանում կբացվի «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» խորագրով ցուցահանդեսը13 ապրիլի 2011 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի վերջին Երևանում կբացվի Ադրբեջանի տարածքում հայկական հուշարձաններին նվիրված ցուցահանդես: Ցուցահանդեսի կազմակերպիչն է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը` հանձինս հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի: Նախնական տվյալներով ցուցահանդեսը կկրի «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» խորագիրը, բացմանը կհրավիրվեն բոլոր կարևոր պատկան մարմինների ներկայացուցիչները և Հայաստանում հավատարմագրված դեսպանները: «Հիմա մեր պատերազմն Ադրբեջանի հետ ընթանում է քարոզչական դաշտում և մենք ահագին աշխատանք ունենք կատարելու: Եթե կարողանանք աշխարհին հասցնել հայկական հուշարձանների ավիրման փաստը, միգուցե ադրբեջանցիները ձեռնպահ մնան մնացածը քանդելուց», -լրագրողներին է ասել հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Նա հույս հայտնեց, որ ցուցահանդեսը լավ հնարավորություն կտա, պետական մակարդակով միջազգային ատյաններում դատական հայց ներկայացնել և կանխել մնացած հուշարձանների ավերումը: Շատ հուշարձանների լուսանկարներ ընդհանրապես չկան, բայց կարելի է ենթադրել, որ մեծ մասն արդեն ոչնչացված են: Սամվել Կարապետյանի խոսքերով, այժմ Հայաստանում չկան խորհրդային տարիներին հաշվառված, Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական հուշարձանների մասին տվյալներ, և անհնար է այժմ որևէ տվյալ ստանալ դրանց քանակի վերաբերյալ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |