Խորեն Գևորը ներողություն է խնդրել մրցավար Մանֆրեդ Քյոխլերից, որին նա ծեծել էր13 ապրիլի 2011 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ Խորեն Գևորը (Գերմանիա) անձամբ ներղություն է խնդրել գլխավոր մրցավար Մանֆրեդ Քյոխլերից, որին երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի դեմ մենամարտում մի քանի հարված է հասցրել, որից հետո հեռացվել է ռինգից, հաղորդում է fightnews.com-ը: Այն բանից հետո, երբ մրցավար Մանֆրեդ Քյոխլերը Խորեն Գևորին զրկել է մեկ միավորից, նա սկսել է գրոհել և ազդանշանից հետո երկու բռնցքամարտիկները հայտնվել են հատակին: Պարզվել է, որ Շտիգլիցը աջ աչքի մոտ պատռվածք է ստացել: Մարտը դադարեցվել է 10-րդ ռաունդում և մրցավարը որակազրկել է Գևորին, հաղորդում է allboxing.ru-ն: Բարկացած Գևորը մի քանի հարված է հասցրել Մանֆրեդ Քյոխլերին, որից հետո հեռացվել է ռինգից պահակախմբի օգնությամբ:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |