Իլհամ Ալիևին ՄԱԿ համաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկվել, բայց դեռ հայտնի չէ` նա կընդունի, թե ոչ13 ապրիլի 2011 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի կառավարությունը պաշտոնական հրավեր է ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին թույլ զարգացած երկրների հարցերով ՄԱԿ 4-րդ համաժողովին մասնակցելու համար, որը տեղի է ունենալու Ստամբուլում մայիսի 9-14-ը: ՄԱԿ-ի և Թուրքիայի կառավարության անունից ադրբեջանական կողմին հրավերն ուղարկվել է ԱԳՆ միջոցով, գրում է Salam News-ը: Ադրբեջանական կողմից դեռ պաշտոնական տեղեկատվություն չկա համաժողովին Իլհամ Ալիևին հրավիրելու մասին ՄԱԿ-ի զարգացման խորհրդաժողովին, որը տեղի կունենա մայիսի 9-13-ը Ստամբուլում, հրավիրվել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես գրում է թուրքական «Զամանը», համաժողովին հրավիրվել են նաև Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին: Հրավեր է ստացել նաև Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին, սակայն, դեռևս պարզ չէ, կմասնակցի նա խորհրդաժողովին, թե ոչ: Ակնկալվում է, որ համաժողովի աշխատանքին կմասնակցեն 59-69 նախագահներ և ԱԳ մոտ 100 նախարարներ: Սերժ Սարգսյանի հրավերը ստացվել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի անունից: Իր հերթին ՀՀ նախագահի մամլո քարտուղար Արմեն Արզումանյանը նշել է, որ առաջիկայում Հայաստանի նախագահի ժամանակացույցով Թուրքիայի ղեկավարության հետ հանդիպում նախատեսված չէ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |