Ալիևը չի հոգնում հույս տալ իրեն, որ Ղարաբաղը երբեք անկախ չի լինի13 ապրիլի 2011 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը չի մասնակցելու բանակցությունների հանուն իմիտացիայի, հանուն բանակցությունների, հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը` ելույթ ունենալով կառավարության նիստում: «Այսպիսին է մեր կարծիքը, և ստատուս քվոն պետք է փոխվի: Բոլորը լավ են հասկանում, թե ինչ է նշանակում ստատուս քվոյի փոփոխություն»,- նշել է Ալիևը: Պետության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանի դիրքորոշումը պաշտպանում են ԵԱՀԿ համանախագահ երկրները: «Ստատուս քվոյի անընդունելիությունն առաջին անգամ չէ, որ հնչում է: Այդ մասին իրենց ելույթներում խոսել են համանախագահ երկրների բարձրաստիճան պաշտոնյաները: Եթե ստատուս քվոն փոխվի, իսկ այն անպայման պետք է փոխվի, ապա դա պետք է տեղի ունենա մոտ ապագայում»,- ասել է Ալիևը: Ալիևը նշել է, որ Ադրբեջանի դիրքորոշումը բանակցությունների գործընթացում միանշանակ է և այն «հենվում է ոչ միայն մեր ցանկությունների, այլ նաև միջազգային իրավունքի վրա, որն աշխարհում գլխավոր չափանիշն է»: «Այժմ մենք տեսնում ենք, որ տարբեր տեղերում միջազգային իրավունքի նորմերը կոպտորեն խախտվում են: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, և ոչ մի պայմաններ չպետք է առաջադրվեն: Ներկա պահին բանակցությունների սեղանին գտնվող առաջարկները կապահովեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը: Եվս մեկ անգամ ցանկանում եմ ասել. Լեռնային Ղարաբաղին երբևէ անկախություն տրամադրելն անհնար է: Դա չի եղել և չի լինի բանակցությունների թեմա»,- հայտարարել է Ալիևը, հաղորդում է Salam News-ը:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |