Ադրբեջանի հայկական հուշարձանների մասին տեղեկությունների մի մասը ստացվում է լրտեսների միջոցով

Ադրբեջանի հայկական հուշարձանների մասին տեղեկությունների մի մասը ստացվում է լրտեսների միջոցով

PanARMENIAN.Net - 2010 թվականի փետրվարից Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից լույս տեսնող «Վարձք» հանդեսը, որն անդրադառնում է Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող հայկական հուշարձաններին, վերջին համարը նվիրել է Ադրբեջանի տարածքում գտնվող հուշարձաններին: Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական հուշարձանները լուսանկարելու հարցում օգնում են այլազգի լուսանկարիչները: Այս մասին լրագրողներին ասել է հուշարձանագետ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը:

Կարապետյանի խոսքերով, համարի լուսանկարների մի մասը իրենց տրամադրել է բելգիացի լուսանկարիչ Ֆրեդերիկ Բերլեմոնը, որը 2007թ. եղել է Գանձակի շրջանի Միրզիք, Ոսկանապատ, Ազատ, Կամո, Գետաշեն գյուղերում և Գանձակ քաղաքում և ֆիքսել հայկական հուշարձանները: Այս լուսանկարներից պարզ է դարձել, որ Գանձակի Ս. Հովհաննես եկեղեցին` կառուցված 1633 թվականին, վեր է ածվել կամերային համերգասրահի, որի պատերից ջնջվել են բոլոր հայերեն արձանագրությունները և խաչային հորինվածքներով հարթաքանդակները:

Բացի դրանից, հայկական գյուղերի նախկին բնակիչները, ովքեր ապրում են արտերկրում, բավական մեծ գումարներով կաշառում են ազերիներին, ովքեր գնում են նախկինում հայաբնակ գյուղեր և լուսանկարներ անում հայ պատվիրատուների համար: Այդ լուսանկարների շնորհիվ երևում է հայկական հուշարձանների ներկայիս վիճակը: Ըստ հուշարձանագետի, օգնության է հասնում ինտերնետը, մասնավորապես Google Earth-ը, որի միջոցով արբանյակից կատարված լուսանկարներով ճշտվում է հուշարձանի վիճակը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---