Քաղաքագետ. Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանը և Թուրքիան կվերսկսեն բանակցությունները

Քաղաքագետ. Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանը և Թուրքիան կվերսկսեն բանակցությունները

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կրկին ակտիվանալու է Թուրքիայի և Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Նրա խոսքերով, գործընթացի վերսկսումը բխելու է ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի շահերից:

Քաղաքագետի խոսքերով, հիմա գործընթացը սառեցված է, և այն սառեցրել է Հայաստանը, ինչը նրա կողմից հիմնավորված քայլ էր: «Հիմա գնդակը թուրքական դաշտում է: Ես չեմ կասկածում, որ խորհրդարանական ընտրություններից հետո երկու երկրներում գործընթացն ակտիվանալու է»,- ասել է քաղաքագետը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---